Նույն վայրն է, նույն վայրենությունը
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․
«Ընդամենը 3-4 օր առաջ. նույն վայրն է, նույն խաչմերուկը, որտեղ ս/թ ապրիլի 26-ին ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել Սոնա Մնացականյանը։ Այս մարդիկ՝ որպես պաշտոնատար անձինք, իսկապես անուղղելի են և ենթաօրենսդրական ակտի տարրական պահանջները սովորելուն անընդունակ…»։
Նշենք , որ օրերս Ասլանյանը նաև տեղեկացրեց, որ ներկայացնելու է ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի կողմից ս/թ ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթի ընթացքում տուժողի իրավահաջորդ հանդիսացող նրա հոր՝ Մնացական Մնացականյանի օրինական շահերը։
Հիշեցնենք, որ ս/թ ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթից մահացել էր 29-ամյա հղի կին՝ Սոնա Մնացականյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինձ ներկայացված տեղեկատվությամբ` վարչապետը չի ընկալել թե ինչ է կատարվում. Օմբուդսմենը՝ հղի կնոջ վրաերթի մասին
- Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը չի կալանավորվելու
- «Ժողովուրդ». Հղի կնոջ վրաերթի պահով քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել
- Գեղամ Նազարյան. Հղի կնոջը դաժանաբար սպանած, կանգ չառած վարորդին ընդամենը ժամեր անց ազատություն են շնորհում
- Ոչ ոք չի իջել մեքենայից, քշել գնացել են․ ականատեսը ՝ հղի կնոջ վրաերթի մասին
- Արյունարբուն հիմա էլ՝ հանուն իրա տուն հասնելու հղի կնոջը գցեցին մեքենայի տակ ու սպանեցին․ Սամսոնյան
- Շտապօգնության տնօրենը հաստատում է. Լեո-Պարոնյան խաչմերուկից քաղաքացի են տեղափոխել հիվանդանոց