Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականների կազմը
Մայիսի 28-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա կմեկնեն Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
ՀԱՕԿ-ի կայքում ներկայացված է թիմերի կազմերը:
Տղամարդկանց համաքականում ընդգրկված են՝ Ռաֆիկ Հարությունյան /Գյումրի/, Կարեն Մարգարյան /էջմիածին, երկուսն էլ՝ 81 կգ /, Անդրանիկ Կարապետյան, Վարդան Մանուկյան / երկուսն էլ՝ Էջմիածին , 89 կգ /, Արա Աղանյան /Գյումրի/, Դավիթ Հովհաննիսյան /Էջմիածին, երկուսն էլ՝ 96 կգ/, Սամվել Գասպարյան /Գյումրի, 102 կգ/, Արսեն Մարտիրոսյան /Էջմիածին,109 կգ/, Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան /երկուսն էլ՝ Գյումրի, + 109 կգ/:
Կանանց հավաքականում ընդգրկված են՝ Իզաբելա Յայլյան / Երևան, 55 կգ/, Տաթև Հակոբյան /Երևան, 76 կգ/, Հռիփսիմե Խորշուդյան /Քասախ, 87 կգ/:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին