Ալավերդուց ահազանգում են՝ կոյուղաջրերը ողողում են շենքի բակը, պատկան մարմինները չեն արձագանքում
Ալավերդու Սարահարթ թաղամասի 1/12 շենքի բնակիչներն ահազանգում են՝ արդեն 3-րդ շաբաթն է լրանում, բայց պատկան մարմինները չեն զբաղվում իրենց շենքի կոյուղատարի վթարի խնդրով։ Այս մասին հայտնում է «Քաղաքացու ձայն»-ը ՀԿ-ն։
«Երեք շաբաթ շարունակ կոյուղաջրերը ողողում են շենքի բակը՝ ստեղծելով հակասանիտարական իրավիճակ, տարածելով գարշահոտություն։ Ասում են՝ հատկապես ջրամատակարարման ժամին շենքի բակում կոյուղաջրերի լճակ է գոյանում։
Բնակիչները դիմել են թե՛ բնակշահագործման տեղամասին, թե՛ «Վեոլիա Ջուր» ընկերությանը, դեռ որևէ արձագանք չկա»,- նշում են կազմակերպությունից։