Վերաբացվել է Աստղացուցարանը Բյուրականի աստղադիտարանում
ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կրկին վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը (պլանետարիումը)։
Աստղադիտարանից հայտնում են որ պլանետարիումն իրենից ներկայացնում է գմբեթաձև պրոյեկցիոն էկրան: Այստեղ այցելուները կկարողանան դիտել աստղագիտության, բնագիտության և կենդանաբանության մասին ինչպես գիտակրթական, այնպես էլ ժամանցային բնույթի ատրակցիոն և մուլտիպլիկացիոն տեսաֆիլմեր:
Ֆիլմերը նախատեսված են տաբեր տարիքային խմբերի համար (5-7 տարեկան՝ նախակրթական, 7-11 տարեկան, 11-15 տարեկան)։
Յուրաքանչյուր ֆիլմի տևողությունը կազմում է 25֊30 րոպե։
Պլանետարիումը հասանելի է շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10։00-18:00։
Այն գործում է հետևյալ արժեքներով՝
Երեխաներ՝ 400 ՀՀ դրամ
Մեծահասակներ՝ 1.200 ՀՀ դրամ
Արտասահմանցիներ՝ 1.800 ՀՀ դրամ։
Այցն ամրագրելու համար անհրաժեշտ է զանգահարել 091 195 903 հեռախոսահամարին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան