Արսեն Բաբայան. Վարչական ձերբակալվածների քանակով այսօր սահմանվել է Հայաստանի ողջ պատմության ընթացքի ռեկորդը
Մեկ օրվա ընթացքում վարչական ձերբակալվածների քանակով այսօր սահմանվել է Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքի ռեկորդը: Թելագրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Նա հիշեցրել է, որ ոստիկանությունն այսօր ձերբակալել է 414 արժանապատիվ քաղաքացու:
«Բոլոր այդ մարդիկ պահանջել են մեկ բան՝ առանց թուրքի Հայաստան, իսկ ոստիկանությունը, փաստորեն, դիմադրել է այդ պահանջին»,-գրել է Բաբայանը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ գրում է.
«Պաշտոնական տվյալներով այսօր ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 414 ցուցարար։ 2018թ. «հեղափոխության» օրերին ամենամեծ թվով բերման ենթարկվածներ եղել են ապրիլի 22-ին՝ 363 անձ»։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր բերետավորները մարդաորսի դուրս եկած գազանների զանգված են. Գևորգ Պետրոսյան
- Մամիջանյան. Բերման ենթարկվածների թիվը այնքան մեծ էր, որ մեր ընկերներին նաև Աշտարակի բաժանմունք են տարել
- Ոստիկանները պետք է մեզ աջակցեն, այլ ոչ թե ակցիա իրականացնողներին առևանգեն. Արամ Վարդևանյան
- Ոստիկանները կոտրել են 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի ձեռքը. Նա այժմ հիվանդանոցում է
- Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում կանանց
- Սոս Հակոբյան. Ոստիկանությունը հերթական ապօրինի գործողությունների դիմեց
- Ոստիկանների ներկայացուցիչը գոռաց՝ «զորքը բերեք». Տիգրան Աբրահամյան
- Էլինար Վարդանյան. Ոստիկանության այս բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա
- Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է, պախկված է ոստիկանության հետևում. Շարմազանով
- Բաբայան. Ապօրինի ձերբակալված են «Հայրենիք» կուսակցության բազմաթիվ անդամներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան