Փաշինյանը պետք է ձերբակալվի, կալանավորվի, որ չխուսափի դատաքննությունից. Գեղամ Նազարյան
«Տեղի է ունենում ցինիզմի հերթական դրսևորումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, ով այսօր նահատակված զինծառայողների ծնողների հետ քննչական կոմիտեի զինվորական վարչության մոտ էր։
Նա նշեց, որ դատախազությունից համապատասխան նյութերն ուղղարկել են քննչական կոմիտե, իսկ այստեղ քննիչ Արսեն Մովսիսյանը հայտարարում է՝ ոչ մի թուղթ չի ստացել, այն դեպքում, երբ իրենք, փաստաբանը ունեն բոլոր տվյալները, ապացույցները, թղթերը, որ նյութերը գլխավոր դատախազությունից վաղուց հասել է ՔԿ։
«Գործ ունենք հերթական անգամ ծածկադմփոցի, երկարացնելու հետ, բայց ասում եմ՝ այսօր, թե վաղը չէ մյուս օրն այս հարցը լուծվելու է, և մեր տղերքին թշնամու բերանը տարած հանցախումբը պետք է իր արժանի պատիժը ստանա օրենքի ամբողջ խստությամբ»,- ասաց Գ. Նազարյանը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակակվի՞, թե իր պահանջն այն է, որ անցնի իրավական գործընթացներով, հարցաքննվի, նահատակված Աբգար Նազարյանի հայրը պատասխանեց. «Պարզ է, որ պետք է հարցաքննվի, բայց նա պետք է ձերբակալվի, կալանավորվի, որ չխուսափի դատաքննությունից։ Ծնողների համբերությունն արդեն հատում է։ Այսքան ժամանակ, նաև ես, ասում էի՝ մենք կսպասենք, կսպասենք, մի քիչ էլ կսպասենք, բայց արդեն հունից դուրս ենք գալիս։ Ես էլ չեմ կարող ասել ծնողներին՝ եկեք մի քիչ էլ սպասենք, քանի որ արդեն գնում է լրիվ ուրիշ գործընթաց, այսինքն՝ մոռացության տալու, հետքերը մաքրելու։
Նորից եմ զգուշացնում՝ մեր լույս, հերոս տղերքը հավի ճուտ չէին, որ ասաց՝ եղավ, եղավ։ Հետամուտ ենք լինելու մինչև վերջ»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունից պարզաբանում են՝ ինչու չեն ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
- Մենք արդեն երկու տարի քուն ու դադար չունենք, ուզում ենք հասկանալ՝ ովքեր մեր երեխաներին տարան կործանման. Կարին Տոնոյան
- Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. փաստաբան
- Պահանջում ենք, որ մեր գործը քննի ԱԱԾ-ն. Կարին Տոնոյան
- Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել. զինդատախազը՝ զոհվածների ծնողներին
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են փողոցը. Պարոն Դավթյան, զարթնեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան