Թուրքիան ակնկալում է, որ Պուտինի այցը տեղի կունենա Անկարայում Նովակի բանակցություններից հետո
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է կայանալ Անկարայում ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և թուրք գործընկերների բանակցություններից հետո։ Երեքշաբթի նման հայտարարությամբ է հանդես եկել Star թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությունը բանակցություններ կվարի տնտեսությանը վերաբերող հարցերի շուրջ։ Քննարկվելու են նաև Ռուսաստանի և Թուրքիայի Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի (ԲՄՀԽ) նիստի նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է անցկացնել այս տարի Թուրքիայում։ Star-ը հիշեցնում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Ռուսաստանի առաջնորդին հրավիրել էր Թուրքիա՝ ԲՄՀԽ-ի նիստին:
Երեքշաբթի ուշ երեկոյան ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքներն առաջիկա շաբաթներին չեն նախատեսվում։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկ. Թուրքիան կմիջնորդի Ազովստալի շուրջ բանակցություններում
- Ուկրաինայի հարցով կգումարվի Թուրքիա կառավարության հատուկ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին