Իլոն Մասկը մտադիր է վաճառել SpaceX-ի բաժնետոմսերը՝ Twitter-ը գնելու համար
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ամենայն հավանականությամբ, ծրագրում է վաճառել իր հիմնադրած SpaceX ընկերության բաժնետոմսերը՝ Twitter սոցիալական ցանցը գնելու գործարքը ֆինանսավորելու համար, հայտնում է New York Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ապրիլի վերջին Մասկը պայմանավորվածություն է ձեռք բերել Twitter-ը 44 մլրդ դոլարով գնելու մասին։ Մեկնաբանելով այդ գնումը, նա ասել է, թե հավատում է Twitter-ի ներուժին՝ ամբողջ աշխարհում խոսքի ազատության հարթակ դառնալու համար:
Ըստ աղբյուրի՝ Մասկը 44 միլիարդ դոլարը համարում է շատ մեծ գումար, ուստի նա կարող է վաճառել SpaceX-ի բաժնետոմսերը՝ գործարքը ֆինանսավորելու համար: Ինչպես հայտնում են աղբյուրները, ընկերությունը մտադիր է վաճառքը սկսել՝ մեկ բաժնետոմսի համար 70 դոլարով, ինչը 25 տոկոսով ավելի է, քան դեկտեմբերին բաժնետոմսերի նախորդ վաճառքի ժամանակ:
Դաշնային փաստաթղթերի համաձայն ՝ 2021 թվականի օգոստոսի դրությամբ միլիարդատիրոջը պատկանել է SpaceX-ի բաժնետոմսերի 44 տոկոսը:
Ավելի վաղ New York Times թերթը, վկայակոչելով ներդրողներին Մասկի ներկայացրած ծրագիրը, հայտնել էր, որ միլիարդատերը մտադիր է 2028 թվականին Twitter-ի տարեկան եկամուտը հասցնել 26,4 միլիարդ դոլարի: Բացի այդ, գործարարն ակնկալում է, որ մինչև 2028 թվականը Twitter-ի օգտատերերի թիվը կհասնի 931 միլիոնի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան