Լևոն Քոչարյանին բերման են ենթարկել
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ընթացքում Սարյան փողոցից բերման է ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Ինձ բերման ենթարկեցին: Չենք ընկճվում, չե՛նք նահանջում, շարունակում ենք»,-Թելեգրամի իր ալիքում գրել է նա։
ՀՅԴ ԳՄ անդամ, Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հայտնել է, որ Երևանը կանգնած է, Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է, այդ թիվն անընդհատ մեծանում է։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում ավելի քան 50 փողոց այս պահին փակ է. Սաղաթելյան
- Բաբայան. Ապօրինի ձերբակալված են «Հայրենիք» կուսակցության բազմաթիվ անդամներ
- Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ. ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին
- «Եթե ակցիաների հետևանքով ուշացել եք դասից կամ աշխատանքից, ձեր նկատմամբ չի կարող կիրառվել որևէ կարգապահական պատասխանատվության միջոց»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան