Ճապոնական բանկերը միլիարդավոր դոլարներ են կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով
Ճապոնիայի խոշորագույն Mitsubishi UFJ, Sumitomo Mitsui և Mizuho բանկային խմբերը 2021 ֆինանսական տարում, որն ավարտվել է մարտի 31-ին, կորցրել են ավելի քան 350 միլիարդ իեն (2,71 միլիարդ դոլար), հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Մասնավորապես, Sumitomo Mitsui-ի վնասները գնահատվում են 100 մլրդ իեն (773,7 մլն դոլար), Mitsubishi UFJ-ինը՝ 140 մլրդ իեն (1,08 մլրդ դոլար), իսկ Mizuho-ինը՝ 116,1 մլրդ իեն (898,3 մլն դոլար)։
Կորուստների հիմնական մասը պայմանավորված են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների լույսի ներքո հաճախորդներին իրենց տրված վարկերի մարման անհնարինությամբ։
Ճապոնիան ավելի վաղ պատժամիջոցների մի քանի փաթեթ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես, Ռուսաստանին հանել է առևտրում առավել բարենպաստ ռեժիմից և արգելք է սահմանել շուրջ 300 ապրանքների արտահանման, ինչպես նաև շքեղ ավտոմեքենաների և շքեղ ապրանքների արտահանման վրա: Բացի այդ, Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 507, ՉԺՀ-ից և ԴԺՀ-ից 253, ռուսական 201 ընկերությունների և կազմակերպությունների, այդ թվում ՝ խոշորագույն բանկերի դեմ։
Ճապոնիայի վարչապետը նաև խոստացել է կրճատել կախվածությունը Ռուսաստանի էներգառեսուրսներից, մասնավորապես, փուլ առ փուլ կրճատել ածուխի ներմուծումը, նաև հայտարարել է, որ Ճապոնիան հրաժարվելու է ռուսական նավթի ներկրումից։