Մոսկվան չի բացառում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
Մոսկվան չի բացառում առաջիկայում եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում։
«Շարունակում ենք աշխատանքը բոլոր մակարդակներում՝ իրականացնելու բարձր մակարդակով 2020 թ. նոյեմբերի 9-ին ու 2021թ. հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։ Առաջնորդները միմյանց հետ մշտական կապի մեջ են։ Չեմ բացառում անհրաժեշտության դեպքում հանդիպում»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին