Շվեդիայի ԱԳ նախարարը ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումը
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումը։ Jnews-ի փոխանցմամբ՝ Twitter-ում հայտնել է կազմակերպությունում երկրի ներկայացուցչությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է երեքշաբթի առավոտյան։
Անցած շաբաթվա վերջին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը հայտարարել էր դաշինքին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշման մասին՝ նշելով, որ դրա հավանության դեպքում Ստոկհոլմը դեմ հանդես կգա երկրի տարածքում միջուկային զենքի և ռազմակայանների տեղակայմանը:
Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է միանալ ռազմական դաշինքին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին խոստացել է արագացնել երկու նոր պետությունների ընդունման գործընթացը:
Հելսինկիի ևՍտոկհոլմի բազմամյա չեզոքությունից հրաժարվելու հնարավորության մասին խոսել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան