«Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակների հանձնում
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը և «Գէորգ Հաճեանի հիշատակի» մշակութային հիմնադրամը հրավիրում են մասնակցելու «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» երախտիքի և հարգանքի կրթամրցանակների հանձնման արարողությանը։
Կրթամրցանակների նպատակն է Արցախյան գոյամարտերում զոհված հերոսների հիշատակը հավերժացնել՝ նրանց անունները շաղկապելով կրթության և մշակույթի զարգացման գաղափարին։
Կրթամրցանակների հանձնման արարողությունը կկայանա մայիսի 19-ին Կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիա։
Ըստ ծրագրի՝ յուրաքանչյուր կիսամյակ նախապես անցկացված մրցույթի հաղթողները կպարգևատրվեն կրթամրցանակներով։ Կոնսերվատորիայում սահմանված կրթամրցանակը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի խնկելի հիշատակին․
««Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»․ սա «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտիքի և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի կարգախոսն է։
Գէորգը և նրա նման հազարավոր հայրենատեր հերոսները մեր ոսկի սերմերն են, որոնք ծլարձակելու են։ Մենք նրանց զարգացող, մրցունակ Հայրենիք ենք պարտք»։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկի սերմեր»․ կրթամրցանակը նվիրված է Սևակ Մնացականյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր»․ մրցույթ՝ նվիրված Գևորգ Հաճյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- Կրթամրցանակներ նվիրված մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին