Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել. զինդատախազը՝ զոհվածների ծնողներին
Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել։ Այդ մասին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների ասաց Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի զինդատախազ Արշակ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ մասին ծանուցվել է ոչ բանավոր, ոչ էլ՝ գրավոր։
Նշենք, որ դատական նիստը պետք է տեղի ունենար այսօր, սակայն դատախազի չներկայանալու պատճառով այն հետաձգվել է։
Արշակ Մարտիրոսյանը հայտնեց, որայդ մասին տեղեկացել է առավոտյան, երբ ժամը 10-ին նիստը նշանակված է եղել։ «Իհարկե, մենք հիմա առանձին կպարզենք, թե ինչն է եղել պատճառը, որ ծանուցագիրը ժամանակին չի հասել»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ դատական նիստը տեղի կունենա մայիսի 17-ին։ «Ես անձամբ գալու եմ և մասնակցելու եմ։ Ինչ հարցեր կմտահոգեն իրավական հարցերի հետ կապված, որոնք դատարանում քննարկման ենթակա են, կքննարկենք դատարանում»,- նշեց նա՝ հավելելով, որ ` հավելյալ հարցերի դեպքում ծնողներին կհրավիրեն զինվորական դատախազություն։