Զոհված զինծառայողների ծնողները փակել են փողոցը. Պարոն Դավթյան, զարթնեք
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից Գ. Նժդեհի անվան փողոցը։
Այսօր նշանակված էր դատական նիստ, սակայն դատավարը հայտարարել է, որ դատախազը չի ներկայացել նիստին։
Սա բարկացրել է որդիներին կորցրած ծնողներին ու նրանց հարազատներին։ Նրանք իրենց որդիների լուսանկարները ձեռքին՝ փակել են փողոցը։
Լրատվամիջոցների հետ զրույցում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի հարազատը՝ Անահիտ Մանասյանն ասաց, դատական նիստի ընթացքում իրենց հարցերին պատշաճ պատասխաններ չեն տրվել։
«Քանի որ ժամը 11։00-ին նշանակված էր այլ նիստ, որտեղ պետք է դատավորը քններ կալանքի միջնորդություն, մեր նիստը հետաձգվեց։ Մենք դուրս եկանք, փողոցը փակեցինք։ Պահանջում ենք, որ գան ու մեր հարցերին պատասխան տան հիմա, ոչ թե սպասենք մայիսի 19-ին ժամը 13։00-ին նշանակված նիստին»,-նշեց Մանասյանը։
Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանն էլ հավելեց, որ նախորդն նիստն էլ ձգձգվել է, դատավորը չի պատասխանել հնչած հարցերին։
«Դատավորը չասաց՝ թե դրանից առաջ ինչո՞ւ մեզ պատշաճ ծանուցում չի եղել, ինչպե՞ս է գործով դատավոր նշանակվել, այնքան ձգձգեց, մինչև նիստն ավարտվեց։ Այսօր էլ նույն ձեռագիրն էր։ Եթե մենք չբողոքենք, նրանք նույն ոճոց կշարունակեն։ Դրա համար մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում։ Բառախաղ, մանիպուլյացիա, ձգձգում, արհամարհանք, մենք ոչ մի լրջություն չենք տեսնում ոչ դատախազության, ոչ դատարանի կողմից։ Նորից կոչ ենք անում՝ պարոն Դավթյան, զարթնեք»,-ասաց նահատակված Մելիքյանի մայրը՝ դիմելով գլխավոր դատախազին, ով այս պահին Եգիպտոսում է։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դավթյանը չորս օրով կրկին Եգիպտոս է մեկնել
- Դատախազության դիմաց պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
- Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի դատախազության շենք՝ կանգնելու զոհվածների ծնողների կողքին
- Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ, հարցաքննել և կալանավորել
- Զոհվածների հարազատները երթով հասան Եռաբլուր
- Նիկոլ, դուրս արի և մեր աչքերի մեջ նայելով ասա՝ ինչու մեզ զրկեցիր մեր բալեքին գրկելուց. զոհվածի մայր
- «Դիմադրություն» շարժման խաղաղ երթին մասնակցում են նաև զոհված զինծառայողների մայրեր
- Զոհված Տարոն Ներսիսյանի մայր. «Ուր է Նիկոլը, թափթփուկ, դուրս արի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան