Եթե դեռ չեք մոռացել մեկ ուրիշի վշտին ցավակից լինելու մասին
«44-օրյա պատերազմում մեր տղաներն իրենց կյանքը գիտակցաբար զոհեցին՝ հավատելով, որ իրենց երկիրը թուրքը երբեք ոտք չի դնի, նրանք հավատացին, որ մինչև վերջ պայքարը գնալու է, հայը միշտ հաղթել է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց նահատակված զինծառայողներից մեկի մայրը։
Նա ասաց, որ իրենք կանգնած են այստեղ ցավի, տառապանքի մեջ են ու դեռ պայքարում են։
«Եթե մենք կարող ենք այս ցավի ու տառապանքի մեջ լինելով պայքարել, ապա ձեզանից պահանջվում է այդ տղաների հիշատակը վառ պահելու համար հավաքվել ու միասնական ուժերով հասնել մինչև վերջ։ Այսօր ընդամենը մի խնդրանք ունեմ՝ այս շարժումը քանի որ արդար շարժում է, երբեք չթողեք մարի, գնացեք մինչև վերջ, մենք ձեզ հետ, դուք մեզ հետ։ Խնդրում եմ, կանգ չառնեք, եթե կանգ առաք, ուրեմն մեր վերջն է, հայն իրավունք չունի ապրելու։ Իսկական թասիբով հայն այստեղ կանգնած է»,- ասաց զոհված զինծառայողի մայրը։
Զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, կոչով դիմեց այն հատվածին, ովքեր տներում նստած են, դեռ շարունակում են ինչ-ինչ քննարկում, իրենց համար հիմնավորումներ են ստեղծում, որ իրենք հրապարակ դուրս չեն գալիս այս ինչի, այն ինչի համար։
«Այդ արդարացումներն այլևս մեզ չեն կարող համոզել։ Եթե ձեր մեջ կա խղճմտանք, եթե դեռ չեք մոռացել մեկ ուրիշի վշտին ցավակից լինելու մասին, դուրս եկեք և կանգնեք զոհվածների ծնողներիս կողքին»,- ասաց Ն.Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս դրոշի համար, նահատակների հիշատակի համար պայքարը պետք է շարունակվի. Քրիստինե Վարդանյան
- Փաշինյանը պետք է ձերբակալվի, կալանավորվի, որ չխուսափի դատաքննությունից. Գեղամ Նազարյան
- Դատախազությունից պարզաբանում են՝ ինչու չեն ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
- Մենք արդեն երկու տարի քուն ու դադար չունենք, ուզում ենք հասկանալ՝ ովքեր մեր երեխաներին տարան կործանման. Կարին Տոնոյան
- Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. փաստաբան
- Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել. զինդատախազը՝ զոհվածների ծնողներին
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են փողոցը. Պարոն Դավթյան, զարթնեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան