Ժորա պապը ազատության մեջ է
Փաստաբան Միքայել Շխիմյանը հայտնում է, որ խաղաղ ավտոերթին հեծանիվով մասնակցող, երեք պատերազմի մասնակից, դաշնակցական Գիորգի Արիստակեսյանը, նույն ինքը «Ժոռա պապին», ով երեկ ձերբակալվել էր, հենց երեկ էլ ազատ է արձակվել։
Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասուլիս ժամանակ ասել էր, որ Ժորա պապիկի նկատմամբ քրեական գործ են հարուցում, նրան ձերբակալում են։
«Վեց հոգով ոստիկանները ոհմակի պես հարձակվել են մարդու վրա, նա ուղղակի փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նույն այդ կադրերում երևում են ոստիկաններ, որոնք փորձում են, Ժորա պապիկին նկատմամբ ուժ գործադրող ոստիկանին։ Ոստիկանության համակարգում մենք ունենք 60-80 ոստիկան, որոնք առնչություն չունեն ոստիկանի պատվի, երդման ու ծառայության հետ առհասարակ։ Մենք արձանագրում ենք նրանց անունը, ազգանունը, տվյալները»,-ասել էր Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ժորա պապիկին ձերբակալեցին
- Վարդևանյան. Ոստիկաններից մի քանիսի գործողություններում առկա են քրեական հանցագործության հատկանիշներ
- Արսեն Բաբայան. Ոստիկանության բարձրագույն ղեկավար կազմին նախազգուշացնում եմ
- Վարդևանյան. Ժորա պապիկի նկատմամբ այս պահին քրգործ են հարուցում ու ձերբակալում
- Իրավաբան. Ոստիկանների կողմից բռնությամբ մեքենաներից դուրս բերվող վարորդները պետք է ներկայացնեն հանցագործության մասին հաղորդումներ
- Ոստիկանները բերման են ենթարկել ավտոերթերի 32 մասնակիցների
- Պատասխան կտաս խփելու համար. 6-7 ոստիկան ուժով բերման են ենթարկում տարեց տղամարդուն