Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է, պախկված է ոստիկանության հետևում. Շարմազանով
«Նիկոլով Հայաստանում ապագա չկա»,- ասաց ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը ևս մասնակցում է ընդդիմության խաղաղ անհանզանդության ակցիաներին։
Նրա խոսքով՝ իրենց ակցիաներին ամեն օր նոր մարդիկ են միանում և իրենց խնդիրն է ևս մեկ անգամ ցույց տալ, որ պայքարը շարունակվում է։ «Ակցիաներ ենք իրականացնում ոչ միայն կենտրոնում, այլև մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Նպատակը մեկն է, որ կապիտուլյանտ իշխանությունը հեռանա ու պետք է հեռանա»,- ասաց Շարմազանովը։
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ նա նշեց, որ երեկ էլ ավտոերթերի ժամանակ բերման են ենթարկվել քաղաքացիներ, որոնց նկատմամբ բռնի ուժ է կիրառվել։
«Հակաօրինական գործողություններ են։ Դրա մասին խոսել են նաև իրավապաշտպանները։ Դա խոսում է մեկ բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է։ Երեկվա դեպքերն էլ ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, չունի իշխանություն, պախկված է ոստիկանության հետևում։ Բիրտ ուժը դա թուլության նշան է։ Զարմանալին այն է՝ մարդը, որն ամբողջ կյանքում եղել է ոստիկանությանը դեմ, այսօր փորձում է ոստիկանությունը սարքել իր նոքյարը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ իր համար Փաշինյանի դեմ պայքարի սկիզբը սկսվել է այն օրից, երբ նա դարձել է վարչապետ։ «Վարչապետ դառնալու հաջորդ օրը Հանրապետական կուսակցության իմ ընկերների հետ միասին պայքարել ենք և գնալով մեր շարքերն ավելանում են։ Այս պայքարը մեկ ամսվա վաղեմություն չունի, սա չորս տարվա պայքար է, պարզապես այն ժամանակ երեք հոգով էինք, հետո դարձանք 13, հետո՝ 103 հոգի, հիմա արդեն հազարներ ենք։
Պայքարը չպետք է լինի հովհարային անջատումներով։ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի իշխանությունում, այդ մարդը տանուլ է տվել ամեն ինչ։ Ինքը պատերազմի խորհրդանիշ է, մահերի խորհրդանիշ է, տարածքները տալու խորհրդանիշ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության Նոր Նորքի բաժին, մեր օրեր. Փաստաբանը տեսանյութ է հրապարակել
- Բերման են ենթարկվել Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը
- Լևոն Քոչարյանին բերման են ենթարկել
- Երևանում ավելի քան 50 փողոց այս պահին փակ է. Սաղաթելյան
- Բաբայան. Ապօրինի ձերբակալված են «Հայրենիք» կուսակցության բազմաթիվ անդամներ
- Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ. ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին
- Բենիկ Գալստյան. Հարգելի իրավապահներ, սա արդեն վերածվում է զավեշտի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան