ԱՄՆ Սենատի ընթացակարգային քվեարկությամբ ընդունվել է Կիևին հատկացվելիք 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը
ԱՄՆ Սենատում ընթացակարգային քվեարկությամբ երկուշաբթի ընդունվել է Ուկրաինային 40,1 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթը, իսկ նախաձեռնության վերջնական քվեարկությունը սպասվում է չորեքշաբթի: Քվեարկությունը հեռարձակվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։
Կողմ է քվեարկել 81 սենատոր, դեմ՝ 11 օրենսդիր։ Նախագծով, փաթեթի վերաբերյալ բանավեճի համար հատկացված ժամանակը սահմանափակվում է 30 ժամով։ Սպասվում է, որ մայիսի 18-ին սենատորների մեծամասնությունը հավանություն կտա այս նախաձեռնությանը, ապա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի այն։
Անցյալ շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու օրինագծին։ Նախագծի օգտին քվեարկել է 368 կոնգրեսական (բոլոր դեմոկրատները և հանրապետականների մեծամասնությունը), դեմ՝ 57 հանրապետական։
Հարակից հրապարակումներ`
- Պարզվում է՝ Եվրատեսիլում Ուկրաինայի ժյուրին սխալ միավոր է դրել Լեհաստանին
- Թրամփը զայրացել է, որ ԱՄՆ-ն «ավելի շատ է օգնում Ուկրաինային, քան Եվրոպան»
- ԱՄՆ-ն մշակում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման ուղեցույց. The Washington Post
- Բայդենին ԱՄՆ-ում կոչ են անում ծովային միջանցք ստեղծել Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար
- ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային գումարի չափով օգնության փաթեթին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան