Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք, ժամը 19։00-ին հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյան
«Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք։ Մեր քաղաքացիներն այսօր փաստեցին՝ այլևս իրենք են իրադրության տերը, Նիկոլը Հայաստանում չունի իշխանություն, իսկ ոստիկանական բիրտ ուժն այլևս չի կարող ճնշել ժողովրդի շարժումը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին, ովքեր այսօր առավոտից դուրս էին եկել փողոց, մասնակցել խաղաղ անհնազանդության ակցիաներին։
Նա նշեց, որ քաղաքացիներն այսօր ապացուցել են՝ երկրում երկիշխանությունն այլևս հաստատված է, իրենք են որոշում, որ փողոցը պետք է փակվի և ինչ ժամանակում։
Սաղաթելյանն առաջակեց ժամը 11:30-ից դադարեցնել անհնազանդության ակցիաները, ժամը 19։00-ին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ հանրահավաքի։
«Այսօրվա ակցիաների ընթացքում մենք ունենք մի քանի հարյուր բերման ենթարկվածներ, ոստիկանական բաժիններում տեղ չկա, ոստիկանական բաժինների պատուհաններից հնչում է «Նիկոլ հեռացիր», «առանց Նիկոլ Հայաստան», ամբողջ քաղաքն ապրում է այդ մթնոլորտում, այլևս ակնհայտ փաստ է, որ ժողովուրդն է իրադրության տերը։
Միասնական գնում ենք առաջ, այս շարժումն անկասելի է, ձեր հաղթանակն անխուսափելի»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները վաղ առավոտից Երևանում սկսել են անհնազանդության ակցիաներ։ Ոստիկանները ուժի գործադրմամբ, քաշքշելով ու հրմտշելով խաղաղ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում։
Հարակից հրապարակումներ`
- Բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի մասնակից 286 քաղաքացի
- Ոստիկանները կոտրել են 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի ձեռքը. Նա այժմ հիվանդանոցում է
- Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում կանանց
- Սոս Հակոբյան. Ոստիկանությունը հերթական ապօրինի գործողությունների դիմեց
- Ոստիկանների ներկայացուցիչը գոռաց՝ «զորքը բերեք». Տիգրան Աբրահամյան
- Կոչուբաևի մեքենան ոստիկանական ավտոբուսի պատճառով անսարքություն է ձեռք բերել
- Տեղեկություններ կան, որ ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին. Սաղաթելյան
- Էլինար Վարդանյան. Ոստիկանության այս բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա
- Կարմիր բերետավորները բերման են ենթարկում անչափահասներին և տարեց մարդկանց
- Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Իրավապաշտպան
- «Չկա, չկա, քշի Գանձասար». Բերման ենթարկվածները՝ ոստիկանական ավտոբուսի վարորդին
- Ոստիկանը կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Փաստաբան
- Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է, պախկված է ոստիկանության հետևում. Շարմազանով
- Ոստիկանության Նոր Նորքի բաժին, մեր օրեր. Փաստաբանը տեսանյութ է հրապարակել
- Բերման են ենթարկվել Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը
- Երևանում ավելի քան 50 փողոց այս պահին փակ է. Սաղաթելյան
- Բաբայան. Ապօրինի ձերբակալված են «Հայրենիք» կուսակցության բազմաթիվ անդամներ
- Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ. ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին