«Փաստ». Վախեցած ՔՊ-ականները հիմնականում մեղադրում են վարչապետին և իրավապահ համակարգին
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ իշխանական կուլիսներում ձևավորված անհանգիստ մթնոլորտը իշխանական դերակատարներին հանգիստ չի տալիս. «Փաստ» թերթի տեղեկություններով, թեժ քննարկումներն ու անգամ վեճերը վերջին ժամանակներում մշտական են ՔՊ-ում տարբեր հանդիպումների ժամանակ։
Ոմանք այդ հանդիպումների ընթացքում փորձում են իրենք իրենց «դուխ տալ», թե ամեն բան նորմալ է, փողոցային շարժումը շուտով կմարի, ոմանք հարցը ոստիկանական ուժով լուծելու կողմնակից են։
«Փաստ» թերթի իշխանական աղբյուրը հայտնում է, որ սկզբից ներսում մեծաքանակ առաջարկներ են մշակվել, թե ինչպես լուծել ներքաղաքական խնդիրը, բայց վերջին օրերին հասկացել են, որ հանրահավաքների ու երթերի թափը չի նվազում և գործընթացները հետ «ֆռացնել» չի լինի:
Ավելին, կարծիք կա, որ այդ անկասելի ընթացքը այլևս առանց բախումների, կամ, ինչպես իշխանության ներսում են ասում, «անարյուն» կանգնեցնել չի ստացվի։ Քիչ չեն նրանք, ովքեր որպես միակ «ելք» տեսնում են հենց ուժային բիրտ գործողությունները: Սակայն, մեր տեղեկություններով, շատերը վստահ են, որ նման «ելքը» էլ ավելի կմոտիվացնի հասարակությանը։
Ի դեպ, մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ վախեցած քպականները հիմնականում մեղադրում են վարչապետին և իրավապահ համակարգին, որ չեն կարողացել «բնում խեղդել» փողոցային շարժումը, որը ներքաղաքականից գնալով դառնում է ազգային-ազատագրական»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին