Մինչև կյանքիս վերջ կկանգնեմ երիտասարդների կողքին, որպեսզի նրանց քթից արյուն չգա․ Ժորա պապիկ
Ֆրանսիայի հրապարակում հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների և ընդդիմադիր քաղաքական ուժերի հանրահավաքը։
Հանրահավաքի ընթացքում առջինը ելույթ ունեցավ Արցախյան երեք պատերազմի մասնակից Գիորգի Արիստակեսյանը, նույն ինքը՝ «Ժորա պապիկը» որին պայքարի այս օրերին հասցրել էին նաև բերման ենթարկել։
«Ես խոսքի մարդ չեմ, գործի մարդ եմ իմ լեզուն ճարտար չէ։ Ընդամենն ուզում էի ձեզ ներկայանալ»,- ասաց Ժորա պապիկն ու հավելեց․
«Հպարտություն է, որ ունենք այսպիսի երիտասարդություն։ Մյուս կողմից էլ շատ եմ տխրում, որ 2022 թ․-ին Հայաստանում մենք այս շարժումն ենք անում։ Մի քիչ տխուր եմ»։
Նա նշեց, որ մասնագիտությամբ ինժեներ է, մեծացել է սովորական հանքափորի ընտանիքում։
«Հայրենասիրությունը մորս արգանդից եմ ժառանգել։ 90թ-ին առաջին անգամ կամավորագրվեցի ջոկատների հետ։ Դեռ բանակ չունեինք։ Այուհետև ՀՅԴ վաշտի հետ Շուշիի առանձնակի գումարտակում էի։ Դրանից հետո էլ Ապրիլյան պատերազմ և վերջապես՝ վերջին պատերազմ։ Վերջինի դեպքում կասկածում էի, որ ինձ կտանեին, ստիպված եղա տարիքս տասը տարով փոքրացնել։ Դրա համար մեկ-մեկ ինձ սխալմամբ ասում են 75 տարեկան»,- ժպիտով ասաց Գիորգի Արիստակեսյանը։
«Երիտասարդներին առողջություն կմաղթեմ։ Մինչև կյանքիս վերջ կկանգնեմ նրանց կողքին, որպեսզի նրանց քթից արյուն չգա»,- ելույթը եզրափակեց Ժորա պապիկը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ խաղաղ ավտոերթին հեծանիվով մասնակցող, երեք պատերազմի մասնակից, դաշնակցական Գիորգի Արիստակեսյանը, նույն ինքը «Ժոռա պապիին» ձերբակալվել , հետո՝ ազատ էին արձակել։
Հարակից հրապարակումներ`
- Ժորա պապը ազատության մեջ է
- Ժորա պապիկին ձերբակալեցին
- Վարդևանյան. Ժորա պապիկի նկատմամբ այս պահին քրգործ են հարուցում ու ձերբակալում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին