Հանրահավաքի մասնակիցները երթ են անցկացնում
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթ իրականացրեցին՝ Երևանի կենտրոնական փողոցներով։
Երթի մասնակիցները Բաղրամյան փողոցից Պռոշյան փողոց մտնելիս միացրեցին հեռախոսի լույսները։
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթ իրականացրեցին՝ Երևանի կենտրոնական փողոցներով ։Երթի մասնակիցները Բաղրամյան փողոցից Պռոշյան փողոց մտնելիս միացրեցին հեռախոսի լույսները։
Կառավարական ամառանոցի դիմաց երթի մասնակիցները կանգ առան և սկսեցին վանկարկել՝ «առանց թուրքի Հայաստան»։
«Մենք անցած տարի այս օրերին հայտարարել ենք , որ հետպատերազմյան շրջանում այսքան հաշմանդամներ, վիրավորներ ու կորուստներ ունենալուց հետո, կառավարական ամառանոցն ու այդ հսկայական ծախսերը մեր երկրի համար ճոխություն են։ Էս վերջի օրերն են, որ մի հոգին այստեղ մնում է։ Մենք խոստացել ենք, որ ուր գնա հետևից գնալու ենք ՝ կլինի կառավարական առանձնատանը, կլինի աշխատասենյակում, Հայաստանի մարզերում,թե արտերկրում, այ սենց հետապնդելու ենք։ Անընդհատ գալու ենք քո հետևից, օր ու արև չենք տալու, միչև հեռացնենք։ Նիկոլ, դու պետք է գնաս, որ մեր երկրում լինի համերաշխություն, որ հայ ժողովուրդն ապրի, որ Արցախը մնա հայկական, որ հայ մարդն ապրի երջանիկ։ Հտևաբար՝ դու այլընտրանք չունես, որքան անցնցում հեռանաս, այդքան լավ քո համար։ Գնա՛, գնա՛, որ մեր երկրում լինի հանդարտություն ու կայունություն» ,- հայտարարեց քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին