«Ազովստալում» 265 զինյալներ զենքերը վայր են դրել և գերի հանձնվել
Անցած օրվա ընթացքում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում թաքնված ավելի քան 250 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել, հայտնել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Երեկ սկսվել է «Ազով» ազգայնական ստորաբաժանման գրոհայինների և Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողների հանձնումը։ Անցած մեկ օրում զենքը վայր են դրել և գերի հանձնվել 265 զինյալներ, որոնցից 51 ծանր վիրավորվել են»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամ՝ ասել է գեներալը։
Նա պարզաբանել է, որ այն մարդիկ, որոնք բժշկական օգնության կարիք ունեն, ուղարկվել են Դոնեցկի մարզի Նովոազովսկ քաղաքի հիվանդանոց:
Նախօրեին պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ազովստալ»-ում արգելափակված ուկրաինացի զինվորականների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավորներին տարհանելու վերաբերյալ։ Ռուսական կողմը մարդասիրական միջանցք է բացել։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս զինվորականները բանակցություններ են վարում «Ազովստալում» պաշարված ուկրաինացիների հետ
- Ուկրաինայի «Ազովստալ» գործարանում 27-ամյա վրացի է զոհվել
- Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալի» վրա հարձակումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան