Բերման են ենթարկվել Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները վաղ առավոտից Երևանում սկսել են անհնազանդության ակցիաներ։ Փողոցներից մեկից կարմիր բերետավորները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին քաղաքացիների, որոնք իրենց անհնազանդության ակցիան իրականացնում էին մայթին, նրանք որևէ փողոց չէին փակել։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուզում էր ծաղիկներ դնել Ցեղասպանության զոհերի հուշակթողոի մոտ, սակայն ոստիկանները նրան նույնպես քաշքշելով, հրելով ու բռնի ուժով մտցրեցին մեքենան։ Նա այդ պահին մայթին էր գտնվում։
«Ժողովուրդ, շարունակում եք ակցիան»,- մեքենա նստելիս ասաց Արմեն Աշոտյանը՝ դիմելով ակցիա իրականացնող քաղաքացիներին։
Նույն վայրից ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին նաև ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Նա ոստիկանական մեքենայի միջից գոռում էր՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ոստիկաններն պահանջում են քաղաքացիներին անջատել հեռախոսները և չնկարել, սակայն քաղաքացիներից մեկն ասաց. «Չեմ անջատելու, թող տեսնեն ձեզ»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանին բերման են ենթարկել
- Երևանում ավելի քան 50 փողոց այս պահին փակ է. Սաղաթելյան
- Բաբայան. Ապօրինի ձերբակալված են «Հայրենիք» կուսակցության բազմաթիվ անդամներ
- Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ. ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին
- Վաղը հստակ պետք է փաստենք՝ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, սա այլևս իշխանություն չունի մեր երկրում. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան