Ոստիկանները պետք է մեզ աջակցեն, այլ ոչ թե ակցիա իրականացնողներին առևանգեն. Արամ Վարդևանյան
Խաղաղ անհանզանդության ակցիաները մայրաքաղաքում շարունակվում են։ Մասնակիցների մի խումբը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ Աբովյան փողոցից երթով շարժվում է Թումանյան փողոց «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով։
Պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ հերթական խաղաղ երթի ընթացքում ոստիկաններն ուժ են գործադրել և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին. «Բայց ինչպես տեսնում եք՝ մենք չենք պակասում և ասում ենք՝ պայքար, պայքար»։
Սակայն այս երթը նույնպես առանց միջադեպերի չանցավ։ Մեծ թվով կարմիր բերետավորներ հայտնվեցին տարածքում և առանց որևէ բան ասելու գետնին տապալեցին մարդկանց՝ հանկարծակի բերելով նրանց։ Թեև մարդիկ ասում են, որ իրենք կմոտենան ոստիկանական մեքենաներին, սակայն բերետավորները բիրտ ուժ կիրառելով, քաշքշելով, թևերը ոլորելով նրանց նստեցնում են մեքենաներ։
«Տեսնո՞ւմ եք, թե ի՞նչ եք անում»,- ոստիկաններին դիմեց Արամ Վարդևանյանը, նրանցից մեկը պատասխանեց. «Ախպերս, ոչ մեկին վնաս չենք տալիս»։
«Նիկոլը ձեր այս պահվածքով իշխանությունը հանձնում է»,- ոստիկաններին ասաց պատգամավոր Արթուր Ղազինյանը, ինչին կարմիր բերետավորներից մեկն արձագանքեց. «Ով ինչ ուզում է թող անի, իրենց գործն է»։
Նա պատգամավորներին հորդորեց քայլել մայթերով, սակայն նրանք ասացին, որ չեն կարող, քանի որ մարդկանց թիվը մեծ է։ «Ընկեր Վարդևանյան, այսքան մարդիկ չեն կարո՞ղ մայթով գնան»,- ասաց կարմիր բերետավորը, պատգամավորն էլ նշեց, որ իրենք խաղաղ ակցիա են անում, իսկ ոստիկանները պետք է իրենց աջակցեն, այլ ոչ թե առևանգեն ակցիա իրականացնողներին։
Նշենք, որ կարմիր բերետավորներին միացան նաև մեծ թվով ոստիկաններ։
Արթուր Ղազինյանը նշեց, որ 500-ից ավելի մարդ են բերման ենթարկել, բայց միևնույն է իրենք շարունակելու են պայքարել։
Հարակից հրապարակումներ`
- Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք, ժամը 19։00-ին հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյան
- Բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի մասնակից 286 քաղաքացի
- Ոստիկանները կոտրել են 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի ձեռքը. Նա այժմ հիվանդանոցում է
- Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում կանանց
- Սոս Հակոբյան. Ոստիկանությունը հերթական ապօրինի գործողությունների դիմեց
- Ոստիկանների ներկայացուցիչը գոռաց՝ «զորքը բերեք». Տիգրան Աբրահամյան
- Կոչուբաևի մեքենան ոստիկանական ավտոբուսի պատճառով անսարքություն է ձեռք բերել
- Տեղեկություններ կան, որ ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին. Սաղաթելյան
- Էլինար Վարդանյան. Ոստիկանության այս բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա
- Կարմիր բերետավորները բերման են ենթարկում անչափահասներին և տարեց մարդկանց
- «Չկա, չկա, քշի Գանձասար». Բերման ենթարկվածները՝ ոստիկանական ավտոբուսի վարորդին
- Ոստիկանը կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Փաստաբան
- Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է, պախկված է ոստիկանության հետևում. Շարմազանով
- Ոստիկանության Նոր Նորքի բաժին, մեր օրեր. Փաստաբանը տեսանյութ է հրապարակել
- Բերման են ենթարկվել Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը
- Լևոն Քոչարյանին բերման են ենթարկել
- Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ. ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին