Խենթի երկիր է դարձել. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Երկիրն իրականում պրոբլեմների մեջ է: Յուրաքանչյուր պահի կարող են նոր ոտնձգություններ լինել Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության դեմ:
Այս իրավիճակում ասում են, թե Նիկոլն օրական երկու-երեք անգամ է զանգում ու հետաքրքրվում ՊՆ կամ ԶՈւ ԳՇ գործերով: Իսկ օրական բազմաթիվ անգամներ` ոստիկանության գործերով է հետաքրքրված: Նրա համար իր անփառունակ ու դավադիր աթոռն ավելի կարևոր է, քան պետության պաշտպանունակությունն ու ժողովրդի անվտանգությունը:
Հ.Գ. ինքը` Նիկոլը երկրի անվտանգության մակարդակը դարձրել է զրո, իսկ իր փոքրաթիվ «կողմնակիցները» ընդդիմությանն են ասում գնացեք սահման: Խենթի երկիր է դարձել:
Սահման գնալն ամեն րոպե կարող է բոլորի պարտքը դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվենք այն կապիտուլյանտների հետ, ովքեր Երևանի կաբինետներից են ցանկանում հրաժարվել Արցախից, իսկ Սյունիքը` թուրքերի ոտատակ դարձնել»։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, կոչվում է ոստիկանական беспредел․ Արտակ Զաքարյան
- Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Զաքարյան
- Գործող կառավարությամբ մեր պետությունը հեռու չի գնալու. Արտակ Զաքարյան
- Հանուն անվտանգ ու խաղաղ հայրենիքի տարվող մեր պայքարը` նահանջ չունի. Զաքարյան
- Վերջին տարիներին կապիտուլացված ուժերը խարխլել են Հայաստանի ներքին անվտանգային համակարգը. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան