«Եթե ակցիաների հետևանքով ուշացել եք դասից կամ աշխատանքից, ձեր նկատմամբ չի կարող կիրառվել որևէ կարգապահական պատասխանատվության միջոց»
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.
«Ուշացե՞լ եք դասից կամ աշխատանքից
Օդից կախված լուրերի համաձայն՝ թե՛ ուսումնական, թե՛ պետական մի շարք կառույցների ղեկավարներ ոչ միայն ուղղակի և անուղղակի եղանակներով սպառնում են Դիմադրության շարժման աջակիցներին, այլև՝ փորձում են կարգապահական պատասխանատվության միջոցներով դիմադրության շարժման նկատմամբ բացասական տրամադրություններ ստեղծել քաղաքական զարգացումների նկատմամբ իներտ աշխատակիցների կամ ուսանողների մոտ՝ հերթական անգամ փորձելով պառակտել հասարակությունը:
Եթե անհնազանդության ակցիաների հետևանքով ուշացել եք դասից կամ աշխատանքից, ապա ձեր նկատմամբ չի կարող կիրառվել որևէ կարգապահական պատասխանատվության միջոց, քանի որ իրավիճակը վրա է հասել ոչ թե ձեր մեղքով, այլ՝ անհաղթահարելի ուժի հետևանքով:
Վերադասի կողմից ցանկացած սպառնալիք անհիմն է.
կարգապահական պատասխանատվության միջոցները՝ բողոքարկելի.
ձեր իրավունքներն էլ երաշխավորված»։
Հիշեցնենք՝ երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր ժամը 08։00-ին ողջ մայրաքաղաքով սկսում են անհնազանդության բողոքի զանգվածային խաղաղ ակցիաներ։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը հստակ պետք է փաստենք՝ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, սա այլևս իշխանություն չունի մեր երկրում. Սաղաթելյան
- Այն, ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, կոչվում է ոստիկանական беспредел․ Արտակ Զաքարյան
- Ոստիկանությունը պարտավոր է նաև բավարար ժամանակ տրամադրել ավտոերթի միջոցով անցկացվող հավաքի մասնակցիներին․ ՄԻՊ
- Փաստաբանների պալատը ոստիկանության ծառայողներին հորդորում է խստորեն հետևել օրենսդրական պահանջներին
- Օրվա իշխանությունը հոգեվարքի մեջ է, սա արդեն ակնհայտ է. Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Եթե շարժումը չհաջողի, ապա ես այս Ազգային Ժողովում անելիք չունեմ
- Երեքշաբթի օրվանից շարժմանն ամբողջությամբ նոր թափ ենք տալու. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունն առնետի պես կրծել է մեր անցյալը, ներկան, փորձում է կրծել ապագան, թույլ չենք տա
- Արթուր Վանեցյան. Լսե՛ք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան