Կարմիր բերետավորները մարդաորսի դուրս եկած գազանների զանգված են. Գևորգ Պետրոսյան
«Նիկոլ փաշինյանը երբեք առիթը բաց չի թողել Հայաստանը և հայ ժողովրդին խայտառակելու համար, և դրա վառ օրինակը ՀԱՊԿ գագաթնաժողովում նրա անգրագետ, խայտառակ ելույթն էր»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ սահմանադրության առաջին հոդվածում ամրագրված ինքնիշխանության դրույթը վերաբերում է նաև միջազգային ատյաններում սեփական երկրի պետական լեզվով խոսելու ունակությանը:
Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին հորդորեց խոսել հայարեն, եթե չի տիրապետում ռուսերենին:
«Այս մարդն ուզում է ցույց տալ, որ ինքը ռուսերեն գիտի, բազմակողմանի զարգացած է, բայց խայտառակ է անում մեր երկիրը: Դուք տեսա՞ք պուտինի քմծիծաղը: Նիկոլն իր ելույթով հարվածի տակ է դնում մեր ինքնիշխանությունը»,-ասաց նախկին պատգամավորը և հայտարարեց, թե ինչպես կարելի է մարդուց պահանջել մի բան, որն իր ուժերից վեր է:
Գևորգ Պետրոսյանը ասաց, որ ողջ պետական համակարգն ուղղված է Նիկոլ Փաշինյանի աթոռի պաշտպանությանը:
«Փաշինյանը պետք է Սահմանադրությունը փոխի և 3-րդ հոդավծում գրի. «Հայաստանում բարձրագույն արժեքը ՍՈւԿԱ Նիկոլի իշխանության, աթոռի պահպանումն է»»,-ասաց նախկին պատգամավորը և բացեց ՍՈւԿԱ հապավումը, որը ըստ նրա «Ստախոս ուսապարկերի կարկառուն առաջնորդ» արտահայտության կարճ գրելաձևն է:
Պետրոսյանը հարց հնչեցրեց, թե Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս է դուրս գալու ոստիկանությանը տված իր հանձնարարականի՝ ժողովրդին ջախջախելու հրամանի տակից:
Տեղեկացնելով, որ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքով ընդհանրապես արգելված է միջամտել խաղաղ հավաքներին՝ բանախոսն ասաց. «Կարմի բերետավոր ոստիկաններ, այ ձյունանուշիկնե՛ր, ձեզ եմ ասում, այսօրվանից իմ համար մտցնելու եմ տարբերակում «ոստիկան» և «կարմիր բերետավոր» հասկացությունների միջև: Ես նրանց մեջ ոստիկան չեմ տեսնում: Հնարավոր է նրանց մեջ լինի մեկ, երկու ազնվամիտ, բայց ես նրանց ժարքում ոստիկանություն չեմ տեսնում, սա մարդաորսի դուրս եկած գազանների զանգված է: Ամոթ ունեցեք, 7 հոգով մի ցուցարարի եք բերման ենթարկում»:
Գևորգ Պետրոսյանը նաև հիշեցրեց, որ Քերական օրենսգրքի 309 հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար, քանի որ խաղաղ հավաքներին միջամտելը պաշտոնական լիազորությոյններն անցնելու դասական դրսևորում է և պատժվում է 6 տարի ազատազարկմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր բերետավորները բերման են ենթարկում անչափահասներին և տարեց մարդկանց
- Ամեն օր մեր բողոքի ակցիաներին ավելի շատ մարդիկ են միանում. Արամ Վարդևանյան
- Ինչպես է միջազգային մամուլը լուսաբանել Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները
- Առավոտից շարունակում ենք մեր անհնազանդության բողոքի ակցիաները. Սաղաթելյան