Եվրոպայում ցորենի մեկ տոննայի գինը հասել է ռեկորդային՝ 438,25 եվրոյի
Երկուշաբթի օրը ցորենի գինը բացարձակ ռեկորդ է սահմանել եվրոպական շուկայում՝ մեկ տոննայի դիմաց հասնելով 438,25 եվրոյի։ Այս մասին հայտնում է France Press (AFP) գործակալությունը։
«Սա բացարձակ ռեկորդ է Euronext բորսայում: Նախորդ ռեկորդը թվագրվում է 2022 թվականի մարտի 7-ով, երբ ցորենի առևտուրը փակվեց մեկ տոննայի դիմաց 422,50 եվրոյով»,-ասում է ֆրանսիական Inter-Courtage բրոքեր Դամիեն Վերկամբրը:
Առևտուրը փակվել է 438,25 եվրո մեկ տոննայի դիմաց այն բանից հետո, երբ Հնդկաստանը հայտարարեց հացահատիկի արտահանման վրա էմբարգոյի մասին: