Հանուն պարգևավճարի ձեր ձեռքերը մի՛ արյունոտեք և քրեական գործեր մի՛ շալակեք․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանությանը
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած անհնազանդության ակցիաներին, ասաց, որ ակցիաներին մասնակցելու համար ունեցել են 60 խումբ, որոնք շրջափակել են Երևանի փողոցները՝ կաթվածահար անելով երթևեկությունը. «Ցույց տվեցինք, որ ժողովուրդն է իրադրության տերը»։
Հայտնեց, որ ոստիկանության ողջ համակարգը պարգևատրվել է.«Նիկոլը փորձում է վարձահատույց լինել ոստիկանությանը, որպեսզի իր իշխանությունը պահի։ Տղերք, Նիկոլը ուզում է ձեզ գնի, շողոքորթի, գումարով ձեզ ներգրավի իր ապօրինի գործունեության մեջ։ Մի՛ տրվեք այդ խելագարի ապօրինի հրահանգներին։ Եթե ձեզանից ոմանց երաշխիք տվել, որ արեք ինչ ուզում եք, միևնույն է չեք պատժվելու, ձեզ խաբել է։ Ինքը չի լինելու»,- ասաց նա։
Սաղաթելյանը միևնույն ժամանակ տեղեկացրեց՝ թեպետ պաշտոնական տվյալներով այսօր 3 ու կես ժամվա ընթացքում բերման է ենթարկվել 414 հոգի, սակայն իրականում՝ թիվը մոտ է 600-ի։
«Սա է ժողովրդավար իշխանությունը, Հայաստանի իրական պատկերը։ Բայց ոստիկանության բաժիններում հնչում էր հետևյալ կարգախոսը՝ «Նիկո՛լ դավաճան, առանց Նիկոլ Հայաստան»։
Քաղաքական գործիչը նաև նշեց, որ դեռևս փորձում են կեղծ ցուցմունքներով ձերբակալություններ անել։
«Այլևս անիմաստ է, ժողովրդի պայքարն անկասելի է։ Գնալու ենք մինչև վերջ և հաղթանակ։ Այսօրվանից այստեղ գործում է « ամոթի պատ»։ Բոլոր այն ոստիկանները, որոնք ճնշումներ և բռնություններ կգործադրեն քաղաքացիների նկատմամբ, իրենց նկարները կհայտնվեն այստեղ։ նորից եմ կրկնում, հանուն պարգևավճարի ձեր ձեռքերը մի՛ արյունոտեք և քրեկան գործեր մի՛ շալակեք»,- հավելեց նա։
Ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները երթ իրականացրեցին, Երևանի կենտրոնական փողոցներով ՝ Բաղրամյան, Պռոշյան փողոցներով, կանգ առան Կառավարական ամառանոցի դիմաց, որից հետո վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- «Ջհանգիրյա՛ն, դուք այլևս դատական համակարգում անելքի չունեք, հեռացե՛ք»
- Մենք այսպիսի խայտառակ վիճակ երբեք չենք ունեցել․ Հրանտ Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին
- Տիգրանաշենը հայկական է ու հայկական է մնալու, Տավուշի 7 գյուղերը մերն են ու չենք զիջելու. Աննա Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան