Լավրովը բացատրել է, թե ինչու են Ուկրաինայի հետ բանակցությունները ձգձգվում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրթական «Նոր հորիզոններ» և «Գիտելիքներ» իրազեկման մարաթոնում ասել է, որ արևմտյան երկրները նախատեսում են հետաձգել Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների գործընթացը՝ Ռուսաստանին հյուծելու և նրան վնաս պատճառելու համար: Լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, Մոսկվան տեղեկություններ ունի, որ ուկրաինական բանակցային խումբը «ղեկավարում են» Վաշինգտոնն ու Լոնդոնը։ Նախարարը հավելել է, որ ուկրաինական նախաձեռնությունը, որը դրսևորվել է ընդունելի սկզբունքներով Թուրքիայում կայացած բանակցություններում, որի ժամանակ որոշ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, չի արժանացել Արևմուտքի աջակցությանը։
«Նրանք ցանկանում են ձգձգել հակամարտությունը: Ըստ իրենց՝ ինչքան երկար այն տևի, այնքան ավելի մեծ վնաս կհասցնեն ռուս զինվորականներին, հենց Ռուսաստանի Դաշնությանը՝ նրան հյուծելով, հոգնեցնելով և այլն»,-ասել է դիվանագետը։
Լավրովը հավելել է, որ խոսակցությունը Վաշինգտոնի կամ Լոնդոնի մակարդակ տեղափոխելը ոչինչ չի փոխի։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ իր գերատեսչությունը Արևմուտքից վստահեցում չի ստացել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամության մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս զինվորականները բանակցություններ են վարում «Ազովստալում» պաշարված ուկրաինացիների հետ
- Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկ. Թուրքիան կմիջնորդի Ազովստալի շուրջ բանակցություններում
- Ուկրաինայի «Ազովստալ» գործարանում 27-ամյա վրացի է զոհվել
- Բայդենին ԱՄՆ-ում կոչ են անում ծովային միջանցք ստեղծել Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար
- ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային գումարի չափով օգնության փաթեթին
- Ուկրիանայի ԱԳՆ. Ղրիմի միացումը ՌԴ-ին ժողովրդավարության և ողջամտության հետ որևէ առնչություն չունի