Ղազարյան. Այս միկրոավտոբուսներով զբոսաշրջիկներ էին գնում Շուշի, Դադիվանք, իսկ հիմա դրանք դարձել են այդ ամենը թշնամուն հանձնած դավաճանի սպասավոր
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, անդրադառնալով ոստիկաններին տեղափոխող միկրոավտոբուսներին, գրում է.
«Զբոսաշրջության նպատակով Հայաստան ներմուծված մասնավոր ընկերություններին պատկանող մի քանի տասնյակ ավտոբուսներ և միկրոավտոբուսներ սպասարկում են ոստիկաններին և ապահովվում նրանց տեղաշարժը Երևանի փողոցներում։ Ժամանակին դրանցով զբոսաշրջիկներ էին գնում Շուշի, Ամարաս և Դադիվանք, իսկ հիմա դարձել են այդ ամենը թշնամուն հանձնած դավաճանի սպասավոր։
Կոչ եմ անում բոլոր զբոսաշրջային ընկերություններին և այդ ավտոբուսների և միկրոավտոբուսների սեփականատերերին այսօրվանից խզել պայմանագրերը ոստիկանության հետ և դադարեցնել նրանց ծառայություններ մատուցելը` իրենց գույքն անվնաս պահելու, իսկ հետագայում ազգայնացման հեռանկարից խուսափելու նպատակով։
Թշնամուն ծառայելը ևս թշնամություն է, որը երբեք չի ներվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները պետք է մեզ աջակցեն, այլ ոչ թե ակցիա իրականացնողներին առևանգեն. Արամ Վարդևանյան
- Ոստիկանները կոտրել են 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի ձեռքը. Նա այժմ հիվանդանոցում է
- Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում կանանց
- Սոս Հակոբյան. Ոստիկանությունը հերթական ապօրինի գործողությունների դիմեց
- Ոստիկանների ներկայացուցիչը գոռաց՝ «զորքը բերեք». Տիգրան Աբրահամյան
- Կոչուբաևի մեքենան ոստիկանական ավտոբուսի պատճառով անսարքություն է ձեռք բերել
- Տեղեկություններ կան, որ ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին. Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Ձեզ ասում են՝ եկել ենք 5 կետով ականջներդ քաշենք, դուք ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան