ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 16.5 հազար եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին
ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել 12 հազար եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Արմինե Օգանեզովային, որն առավել հայտնի էր Ծոմակ անունով։ Եվս 4.5 հազար եվրո Հայաստանի կառավարությունը պետք է վճարի նրա դատական ծախսերի համար։
Եվրոպական դատարանը համարել է, որ նրա իրավունքները խախտվել են (հոդված 3՝ Խոշտանգումների արգելում և հոդված14՝ Խտրականության արգելում)։
1980 թ. ծնված Ա. Օգանեզովան հիմա ապրում է Շվեդիայում։ 2012 թվականին հրկիզել էին նրան պատկանող DIY ակումբը։
Ակումբը հրդեհած եղբայրներն իրենց արարքը հիմնավորել էին այսպես. «Այն դարձել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հավաքատեղի, ինչը Հայաստանի համար ամոթ էր»։
2013-ին նրանք մեղավոր են ճանաչվել, նշանակվել է 2 տարվա ազատազրկում, ապա համաներմամբ ազատ են արձակվել։
Ծոմակը դիմել է ՄԻԵԴ՝ դժգոհելով, որ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել սեռական կողմնորոշման պատճառով իր նկատմամբ հետապնդումներից, հարձակումներից և սպառնալիքներից, արդյունավետ հետաքննել իր բողոքները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան