Պրոսպեկտի խաչմերուկում կազմակերպած ակցիայի ժամանակ մեքենայի անիվի տակ մնաց կին ցուցարարի ոտնաթաթը
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները կենդանի շղթայով և աղբամաններով փակել են Պրոսպեկտի Փակ շուկայի հարակից խաչմերուկը:
Խցանման մեջ հայտնված մեքենաները շչակներով ողջունում են երիտասարդ ցուցարարներին: Ակցիայի մասնակիցներին են միանում նաև մոտակայքում գտնվող քաղաքացիները:
Մեքենաներից մեկի անվադողը պատահաբար անցավ անցուղոմ կանգնած կին ցուցարարի ոտնաթաթի վրայով: Վարորդը հայցեց տիկնոջ ներողամտությունն՝ ասելով, որ միտումնավոր չի արել, ուղղակի չի նկատել: Դեպքի վայր շտապօգնության կանչ արվեց:
30 րոպե խաչմերուկը փակ պահելուց հետո ցուցարարները շարժվեցին առաջ և փակեցին Ամիրյան-Պրոսպեկտ հաչմերուկը: Ակցիայի վայր հասած ոստիկաններն ուժի գործադրմամբ բացեցին ճանապարհը, իսկ ակցիայի մասնակիցները շարունակեցին երթը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է, պախկված է ոստիկանության հետևում. Շարմազանով
- Ոստիկանության Նոր Նորքի բաժին, մեր օրեր. Փաստաբանը տեսանյութ է հրապարակել
- Բերման են ենթարկվել Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը
- Լևոն Քոչարյանին բերման են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան