ՌԴ ԱԳՆ-ն Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաները համարում է Հայաստանի ներքին գործը
Հայաստանում բողոքի ցույցերն այդ երկրի ներքին գործն է, Ռուսաստանը դրան չի միջամտում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Հայաստանի ներքին գործն է, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, և այն ամենը, ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Մենք գիտենք դրա մասին և այդ գործընթացներին չենք խառնվում»,-լրագրողներին հայտնել է նա:
Ապրիլի 25-ից ողջ Հայաստանում ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում՝ ընդդեմ երկրի գործող իշխանությունների վարած քաղաքականության։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն օր մեր բողոքի ակցիաներին ավելի շատ մարդիկ են միանում. Արամ Վարդևանյան
- Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
- Մայիսի 1-ից անցնում ենք համընդհանուր անհնազանդության բողոքի ակցիաների. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան