Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Իրավապաշտպան
Կարմիր բերետավորները բերման են ենթարկում մայթին գտնվող խաղաղ ակցիայի մասնակիցներին։
«Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում ինչի համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Բերման ենթարկվողիների թվում են նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
Քաղաքացիներից մեկին կոշտ գործողությամբ մտցրեցին ոստիկանական մեքենա, նա էլ ոստիկանների կողմը թեքվելով՝ սկսեց բղավել՝ «թուրք, թուրք»։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները վաղ առավոտից Երևանում սկսել են անհնազանդության ակցիաներ։ Ոստիկանները ուժի գործադրմամբ, քաշքշելով ու հրմտշելով խաղաղ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում։
Հարակից հրապարակումներ`
- «Չկա, չկա, քշի Գանձասար». Բերման ենթարկվածները՝ ոստիկանական ավտոբուսի վարորդին
- Ոստիկանը կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Փաստաբան
- Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է, պախկված է ոստիկանության հետևում. Շարմազանով
- Ոստիկանության Նոր Նորքի բաժին, մեր օրեր. Փաստաբանը տեսանյութ է հրապարակել
- Բերման են ենթարկվել Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը
- Լևոն Քոչարյանին բերման են ենթարկել
- Երևանում ավելի քան 50 փողոց այս պահին փակ է. Սաղաթելյան
- Բաբայան. Ապօրինի ձերբակալված են «Հայրենիք» կուսակցության բազմաթիվ անդամներ
- Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ. ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին
- Վաղը հստակ պետք է փաստենք՝ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, սա այլևս իշխանություն չունի մեր երկրում. Սաղաթելյան