Վիոլետ Գրիգորյան. Աջակցում եմ իշխանության հրաժարականը պահանջող բոլորին
Բանաստեղծ, գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը գրում է.
«Կապույտ ուլունք եմ կապել մազերիդ,
որ ոստիկանի մահակը չիջնի բաց գլխիդ վրա:
Կապույտ ուլունք եմ կապել բազուկիդ,
որ ոստիկանի մահակը չիջնի թիկունքիդ վրա:
Կապույտ ուլունք եմ դակել ալ լեզվիդ,
որ ոստիկանի մահակը չիջնի քո երգի վրա:
Կապույտ ուլունք եմ կապել անունիդ,
որ ոստիկանի մահակը չիջնի քո բախտի վրա:
Կապույտ ուլունք եմ կապել դրոշիդ,
որ ոստիկանի մահակը չիջնի մեր երկրի վրա:
Ախ, ոստիկանի մահակը չիջնի մեր երկրի վրա:
Աջակցում եմ փողոցում և այլուր էս իշխանության հրաժարականը պահանջող բոլորին: Ձեզ հետ եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Երբ Հայաստանը լինել-չլինելու խնդրի առաջ է կանգնած, թալանչիների մասին դիսկուրսը տարօրինակ է. Մարինե Պետրոսյան
- Վիոլետ Գրիգորյանը մասնակցել է «Միջազգային գրական ծրագրին»