Բոյկոտ չի հայտարարվել, որպեսզի հասկանանք՝ ոչ թե «դասից են փախել», այլ քաղաքական դիրքորոշում է. Վարդանյանը բացակայող պատգամավորների մասին
«Թաքնվելով պատգամավորական անձեռնմխելիության և որոշակի խորհրդարանական արտոնությունների հետևից՝ ունենք նման գործընթաց»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով ԱԺ ընդդիմադիր պատգամավորների՝ հանձնաժողովի նիստերին չմասնակցելու մասին։
Նա նշեց, որ եթե որևէ հիմնարկի որևէ աշխատակից երկար ժամանակ առանց հարգելի պատճառի, առանց հայտարարելու, թե ինչ է տեղի ունենում, բացակայի, անմիջապես այդ անձը կենթարկվի պատասխանատվության։
«Ավելին՝ չի էլ հայտարարվել բոյկոտ Ազգային ժողովի նիստերի, նստաշրջանի կամ հանձնաժողովի նիստերի աշխատանքին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել, որպեսզի հասկանանք, որ մենք գործ ունենք, ըստ էության, ոչ թե պարզապես «դասից փախնելու», այլ ինչ որ քաղաքական դիրքորոշման հետ»,- ասաց Վ.Վարդանյանը։
Նրա խոսքով, իրավիճակը սա է, բայց, այնուհանդերձ, հաշվի առնելով, որ գործ ունեն քաղաքական մարմնի, հետ պետք է հարգեն ոչ այնքան իրենց դիմադիր կամ ընդդիմադիր գործընկերներին, այլ քաղաքացիներին, ովքեր իրենց քվեն են փոխանցել այդ անձնանց, որոշակի ըմբռնումով են մոտենում։
«Բայց այդ ըմբռնումը պետք է լինի համատեղելի և իրավունքի գերեկայության, և իրավական պետության կոնցեպտի հետ, և ի վերջո հանրային հաշվետվողականություն պետք է ներկայացնենք մեր գործունեության վերաբերյա»,- ասաց Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան