«Վիրավոր զինվորը դրոշ է բարձրացնում Եվրոպայում, դու դուխ չունես էդքան Նիկոլ»
«Անունս Արցախ է, ազգանունս Հայաստան։ Ծնվել եմ ու պիտի մեռնեմ հայրենիքիս համար, դա մեր խաչն է, որը պիտի տանենք»,- Ֆրանսիայի հրապարակում ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող հանրահավաքի ժամանակ այսպես ներկայացավ ազատամարտիկը՝ խոնարհվելով զոհվածների հարազաների ու ծնողների առջև։
«Եկեք հպարտ պահենք այս մարդկանց անունը, մեր զոհված եղբայրների արյունը, արյան գինը եկեք հպարտ պահենք։ Մեր արյունն էժան չէ, թանկ արյուն է»,- հավելեց ազատամարտիկը։
Նրա խոսքով՝ հայն իր հպարտությունը ստեղծվել է արյան գնով և հիմա շարունակում է։
Ազատամարտիկը նաև խոսք ուներ ասելու Նիկոլ Փաշինյանին։
«Նիկոլ ջան, քեզ քանի անգամ ասեմ՝ «ջան, ջան», որ որ ինձ հրավիրես առանձնազրույցի։ Ես, առանց լրագրող․ պատրաստ եմ քո հետ առանձնազրույց ունենալ, լա՛վ իմացիր դա։ Քանի անգամ քեզ խնդրել եմ, խի՞ չես ընդունել, Նիկո՛լ։ Խի եմ ասում Նիկոլ, որովհետև դու իմ համար նախագահ կամ վարչապետ կամ ղեկավար չես ու չես էլ կարա լինես»,- ասաց նա։
Պատերազմում վիրավորում ստացած ազատամարկիտը , որպես պաահեստազորի սպա, պաշտոնապես հայտարարություն արեց․
«Եթե մյուս անգամ Սեյրան Օհանյանի, հերոս գեներալների մասին ինչ-որ քո ուղարկած լակոտներից մեկը մի թեր բան խոսաց, ես քո համար կդառնամ քո կյանքի վերջին օրերը։ Դա խոստանում եմ քեզ»։
Նա նշեց, որ չնայած երկաթների վրա է կանգնած, սակայն մարտնչելու տեղ ունի։
«Ես պետք է մարտնչեմ։Ես 2 օր առաջ եմ վերադարձել Եվրոպայից։ Իմ նպատակն էր, որ Եվրոպայում բարձրացնեմ Հայաստանիս և Արցախիս դրոշը, ես դա արեցի։ Նիկոլ ինձ պետք չի, որ ես եվրոպայում թուրքի դեմ պայքարեմ, համ էլ Հայաստանում իմ հողի վրա քո դեմ։ Ախր երկու տեղ թուրքի դեմ եմ պայքարում ես արա, լակոտ դու էտքան չկաս, քո թիմով միասին։ Ես Եվրոպայում ցանկացա ապացուցել, որ ոչ միայն խրամատի մեջ կարող եմ իմ դրոշը բարձրացնել, այլև ուրիշ երկրում նույնպես։ Իսկ դու Նիկոլ, ոչ մի բան չես կարող անել։ Վիրավոր զինվորը դրոշ է բարձրացնում Եվրոպայում, դու դուխ չունես էտքան Նիկոլ»,- ասաց վիրավորում ստացած ազատամարտիկ Հայկը, ում անունը Արցախ է, ազգանունը՝ Հայաստան։։