Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ. ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին
«Դիմադրություն» շարժումը վաղը առավոտյան մայրաքաղաքում վերսկսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության խաղաղ ակցիաները։ Փակվել են մի շարք փողոցներ։
Ավելի վաղ շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել պետական ոլորտի աշխատողներին, ուսանողներին, դասախոսներին չգնալ աշխատանքի, դասի և միանալ իրենց պայքարին։
Նշենք, որ Մաշտոցի պողոտայում քաղաքացիները աղբամաններով փակել են փողոցը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին սկսեցին քաշքշել և հարվածել։
Բռնի ուժ կիրառելով մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին։
«Ինչի՞ ես խփում»,- ոստիկանին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Մի կին էլ նշեց, որ մոռացե՞լ են, թե քանի երեխա է սպանվել սահմանում։ «Գնացեք Նիկոլին բանտարկեք»,- գոռաց կինը։
Կարմիր բերետավորները նաև բռնի ուժ են կիրառում այն մեքենաների վարորդների նկատմամբ, որոնք մեքենաները դուրս չեն բերում փողոցից։
Նշենք, որ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել Մաշտոցի պողոտայում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան