Բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի մասնակից 286 քաղաքացի
Այսօր վաղ առավոտից Երևանում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 11։00-ի դրությամբ ոստիկանները բերման են ենթարկել 286 քաղաքացու։ Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Panorama.am-ը տեղեկացավ ոսոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հարցին՝ ունե՞ն վիճակագրության, թե քանի կին, տղամարդ ու անչափաս են բերման ենթարկվել, ասացին, որ չունեն նման վիակագրություն։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները վաղ առավոտից Երևանում սկսել են անհնազանդության ակցիաներ։ Ոստիկանները ուժի գործադրմամբ, քաշքշելով ու հրմտշելով խաղաղ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները կոտրել են 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի ձեռքը. Նա այժմ հիվանդանոցում է
- Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում կանանց
- Սոս Հակոբյան. Ոստիկանությունը հերթական ապօրինի գործողությունների դիմեց
- Ոստիկանների ներկայացուցիչը գոռաց՝ «զորքը բերեք». Տիգրան Աբրահամյան
- Կոչուբաևի մեքենան ոստիկանական ավտոբուսի պատճառով անսարքություն է ձեռք բերել
- Տեղեկություններ կան, որ ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին. Սաղաթելյան
- Էլինար Վարդանյան. Ոստիկանության այս բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա
- Կարմիր բերետավորները բերման են ենթարկում անչափահասներին և տարեց մարդկանց
- Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Իրավապաշտպան
- «Չկա, չկա, քշի Գանձասար». Բերման ենթարկվածները՝ ոստիկանական ավտոբուսի վարորդին
- Ոստիկանը կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Փաստաբան
- Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է, պախկված է ոստիկանության հետևում. Շարմազանով
- Ոստիկանության Նոր Նորքի բաժին, մեր օրեր. Փաստաբանը տեսանյութ է հրապարակել
- Բերման են ենթարկվել Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը
- Բաբայան. Ապօրինի ձերբակալված են «Հայրենիք» կուսակցության բազմաթիվ անդամներ
- Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ. ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան