Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. փաստաբան
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը մերժվել է։ Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Պարզվեց, որ զինվորական դատախազությունից մեզ սխալ ինֆորմացիա են տվել, զինվորական դատախազն իր որոշմամբ մերժել է ձերբակալելու միջնորդությունը։ Ուղարկել է քննչական կոմիտե՝ մերժված վիճակում»,- հայտնեց փաստաբանը։
Նա նշեց, որ Փաշինյանին որպես մեղադրյալ նեգրավելու ու հարցաքննելու միջնորդությունն ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ դրա լուծումը հետաձգվել է։
Քննչական կոմիտեի մոտ իրավիճակը լարված է։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, Զինվորական քննաչական գլխավորության վարչության քննիչները զոհերի հարազատների հասցեին տվել են սեռական հայհոյանքներ, որից բողոքի ալիք բարձրացավ։
«Հանդիպումից դուրս գալուց հետո քննիչները, որոնք հիմա կանգնած են, սեռական հայհոյանքներ տվեցին, մայր հայհոյեցին, որից էլ դժգոհության ալիքը բարձրացավ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք, որ մեր գործը քննի ԱԱԾ-ն. Կարին Տոնոյան
- Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել. զինդատախազը՝ զոհվածների ծնողներին
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են փողոցը. Պարոն Դավթյան, զարթնեք