Երբ տեսնում ես՝ զավակիդ դահիճը պատժված չէ, ամեն օր վերքդ փորփրում է, խոշտանգման ես ենթարկվում. Ալիսա Գևորգյան
«Ձեր գործողություններին մի քիչ օրինական երանգ տվեք, դուք արյան տակ եք մտել, ի վերջո երեխաներ ունեք, հարազատներ ունեք, ոնց եք իրենց աչքերին նայելու»,- ՔԿ զինվորական վարչության բակում ոստիկաններին դիմելով՝ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանից բացի այս աշխարհում գոյություն ունի նաև արդարություն։
«Եթե Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն կրող լիներ, պատասխան կտար, բնականաբար, որևէ մեկը չի ակնկալում, որ նա էդքան արժանապատվություն կունենա։ Տրամաբանական գործընթացներ եք ակնկալում մի երկրում, որտեղ չորս տարի տրամաբանությունն առհասարակ չի գործում, մի երկրում, որտեղ անօրինական ճանապարհով իշխանության են եկել, զավթել, որտեղ Սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատարանների մուտքեր են փակել։
Բնականաբար, տրամաբանության սահմաններում մենք Նիկոլ Փաշինյանից և նրա ղեկավարած կառույցներից ոչինչ չենք ակնկալում»,- ընդգծեց Ալիսա Գևորգյանը։
Այդուհանդերձ, ըստ նրա, դա չի նշանակում, որ իրենք պետք է նստեն, նայեն, թե իրենց երեխաներին գիտակցված սպանդի տարած ոհմակն ինչպես է ծնողներին ձեռք առնում, ծաղրում ծնողների զգացմունքները, ամեն օր խոշտանգումների ենթարկում։
«Երբ տեսնում ես, որ քո զավակի դահիճը պատժված չէ, ավելին, ամեն օր փորփրում է քո վերքը դաժան ձևով, դու խոշտանգման ես ենթարկվում։ Իրենք ամեն օր հազարավոր ծնողների և հարազատների խոշտանգումների են ենթարկում, և ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նրան շրջապատող ամբողջ ուժային ոհմակը՝ ներառյալ այն բոլոր կարմիր բերետավորները, որ այսօր նրան հաճոյանալու համար վայրենի գործողությունների են դիմում։ Մենք այս մարդկանցից մարդկային ոչինչ չենք սպասում, բայց սպասում ենք առողջ մնացած այն հասարակությունից, որի մեջ դեռ առողջ հատիկն ապրում է, ապրում է արժանապատվություն ունեցող հայը»,- նշեց Ալիսա Գևորգյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում չորս տարի շարունակ, բնության օրենքներին դեմ է։
«Չի կարող հասարակության մի հատվածը մյուս հատվածի կյանքը դժոխքի վերածել և ինքը հանգիստ ապրի։ Այդպես չի լինում։ Իրենք չեն կարող 5 հազար երեխու մորթել և հանգիստ ապրել։ Ու հիմա էլ զարմանում են, թե ինչի են ճանապարհները փակում, կարծես, իրենք տեղյակ չեն, որ այս երկրում նման սպանդ է տեղի ունեցել, նման հանցագործություն է տեղի ունեցել, որ առաջին իսկ օրվանից իշխանության գալով Փաշինյանը քանդում էր այս բանակը, հեռացնում էր բոլոր այն մարդկանց, որոնք մեր հաղթանակների, բանակի կայացման մեջ էական դեր և նշանակություն են ունեցել»,- ասաց Ալիսա Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Թող ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին բաց թողնեն», ասում է Մխիթար Գալեյանի պապիկը
- Արթուր Վանեցյան. Միջնորդություն ենք ներկայացնում Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
- Ազատ արձակեք Գարիկ Գալեյանին. զոհվածների ծնողների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց
- Գարիկ Գալեյանը տեղափոխվեց հիվանդանոց
- Ե՞րբ է Փաշինյանը հարցաքննվելու. զոհվածների ծնողները պատասխանի են սպասում
- Որոշել են ձերբակալել նաև Մխիթար Գալեյանի հորեղբորը
- Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան