Արթուր Վանեցյան. Հերոսի հորը մեկ օրում մեղադրանք են առաջադրում, իսկ զինվորասպան սրիկային արդեն մեկ տարի որևէ մեղադրանք չի առաջադրվում
«Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն այս պահին հիվանդանոցում է, քիչ առաջ տեղակացանք, որ նրա ինքնազգացողությունը բավարար է»,-քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, Գալեյանի վիճակը կայունանալուն պես նա կրկին կտեղափոխվի քննչական կոմիտե։ Այս պահին հարցաքննվում է Մխիթարի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը։
«Նրան դեռ մեղադրանք առաջադրված չէ, բայց հասկացանք, որ պատրաստվում են մեղադրանք առաջադրել։ Ուղղակի ասել ենք՝ ամոթ է։ Դեպքը եղել է երեկ, նոր ձևավորված զորամաս է այստեղ, չեն իմացել, որ զորամաս է»,-ասաց Վանեցյանը՝ ներկայացնելով քննիչի հետ ունեցած խոսակցությունը։
Վանեցյանն ասաց՝ ինքը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Արմենուհի Կյուրեղյանը դիմել են Գալեյանների նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Անձնական երաշխավորությամբ նրանց ազատ արձակելու վերաբերյալ դիմումը կքննեն, որոշում կկայացնեն, դիմումը բավարարելու դեպքում պատգամավորները 500 հազար դրամ վճարում կկատարեն։
«Հույս ունենք, որ քննչական մարմինը գիտակից կգտնվի ու չի գնա այդ ծայրահեղ քայլին, նման անհեթեթ մեղադրանք չի առաջադրի նահատակված հերոսի ծնողին»,-ասաց նա։
Նշենք, որ ՔԿ դիմաց զոհված զինծառայողների ծնողներ, հարազատներ են հավաքվել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Գարիկ Գալեյանին։
Վանեցյանն ասաց՝ տարօրինակ իրավիճակ է, երբ անհեթեթ մեղադրանքով ձերբակալված է հերոսածին հայր Գարիկ Գալեյանը։
«Անընդունելի, անհասկանալի, անհավատալի իրավիճակ է, երբ կանգնած ենք քննչականի դիմաց, ասում ենք՝ ազատ արձակեք հերոսի հորն ու հորեղբորը»,-ասաց Վանեցյանը։
Նա հույս հայտնեց, որ քննչական մարմինը նրանց կալանավորելու միջնորդություն չի ներկայացնի ու այս փուլում այսքանով կսահմանափակվի տհաճ իրավիճակը։
«Ինչ ասեմ, տարօրինակ է, երբ քննչական կոմիտեն մեկ օրում քրեական գործ է հարուցում զոհված զինվորի ծնողի, հարազատի դեմ, իսկ այդ հերոսներին սպանած, զինվորասպան սրիկային նույնիսկ զինվորների ծնողների պահանջի դեպքում որևէ մեղադրանք չի առաջադրվում արդեն մեկ տարուց ավելի։ Իրավապահ համակարգի այս իրավիճակն անհասկանալի է։ Բոլորը պատասխան են տալու։ Դուք կորցրել եք ձեր ամենաթանկը։ Դուք էլ կորցնելու բան չունեք։ Ձեզ չի կարող ոչ մեկ վախեցնել։ Չկա նման մարդ, որ կարող է ձեզ վախեցնել, չկա այնպիսի մարդ, որ ձեր կողը չի կանգնելու։ Մենք մինչև վերջ կանգնելու ենք ձեր կողքին ու պայքարելու ենք»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Թող ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին բաց թողնեն», ասում է Մխիթար Գալեյանի պապիկը
- Արթուր Վանեցյան. Միջնորդություն ենք ներկայացնում Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
- Արթուր Վանեցյան. Չեն մարսելու
- Ազատ արձակեք Գարիկ Գալեյանին. զոհվածների ծնողների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց
- Գարիկ Գալեյանը տեղափոխվեց հիվանդանոց
- Սոս Հակոբյան. Մեր պայքարը հասնելու է հաղթական ավարտի, անգամ, եթե Մեղրի բերման ենթարկեք
- Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
- Որոշել են ձերբակալել նաև Մխիթար Գալեյանի հորեղբորը
- Արթուր Վանեցյան. Ձեզ ասում են՝ եկել ենք 5 կետով ականջներդ քաշենք, դուք ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞
- Արթուր Վանեցյան. Եթե շարժումը չհաջողի, ապա ես այս Ազգային Ժողովում անելիք չունեմ
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունն առնետի պես կրծել է մեր անցյալը, ներկան, փորձում է կրծել ապագան, թույլ չենք տա
- Արթուր Վանեցյան. Լսե՛ք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի
- Արթուր Վանեցյան. Վաղը նաև խոսելու եմ հարթակից
- Արթուր Վանեցյան. Խորհուրդ կտամ ոստիկանության արկածախնդիր աշխատակիցներին՝ հասկանան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան