Քաղաքական 20:39 18/05/2022 Հայաստան

Արթուր Վանեցյան. Որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու

«Առանց թուրքի Հայաստան, առանց թուրքի Հայաստան»,-այսպես սկսեց խոսքը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա անդրադարձավ այն ոստիկաններին, որոնք վիրավորվում են իրենց «թուրք» ասելուց։

«Ասում են՝ մեզ թուրք եք ասում։ Ասում ենք՝ ձեզ նորմալ պահեք, թուրք չենք ասի։ Ասում են՝ մեզ թուրքի հետ եք համեմատում։ Ասում ենք՝ մենք որևէ մեկին թիրախային թուրք չենք ասում, դուք ձեր արարքներից հասկանում եք, որ թուրքի արարք եք անում, դրա համար եք ձեզ վրա վերցնում»,-ասաց Վանեցյանը՝ հայտարարելով, որ բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ, չի լինելու մեկը, որ պլստա։


Ելույթում նա անդրադարձավ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր և հորեղբոր՝ Գարիկ և Արթուր Գալեյանների ձերբակալությանը, ասաց՝ իր համար բարդ թեմա է։

«Երբ առավոտյան իրականացրեցինք անհնազանդության ակցիաները, լուր ստացանք, որ այս իշխանությունները որոշում են կայացրել ձերբակալել Գարիկ Գալեյանին, 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոսի հորը»,-ասաց նա։

Վանեցյանը հիշեցրեց՝ երկար ժամանակ է,  նահատակված հերոսների ծնողները պահանջում են, որ իրավապահները հայտնաբերեն ու պատասխանատվության  ենթարկեն այն անձին, ում պատճառով զոհվել են մեր տղեքը։ Դատախազությունը քննչական մարմնին հանձնարարել է այդ գործի շրջանակներում հարցաքննության հրավիրել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։

«Քննիչը մինչ այս պահը չի կատարել այդ պահանջը։ Մեր զոհված զինվորների ծնողները գնացել են զինվորական քննչական վարչություն, իրենց խոսքն են բարձրացրել, ասել են՝ պարտավոր եք կանչել ու հարցաքննել։ Սկսել են տարբեր պատճառաբանություններ ներկայացնել, թե ինչու չեն հրավիրում Նիկոլ Փաշինյանին։ Ծնողները վրդովվել են, բողոքի ակցիա են իրականացրել։ Ընթացքում դուրս է եկել մեկը գնդապետի ուսադիրներով, Գարիկ Գալեյանը մոտեցել է ու իր արդարացի պահանջնէ  ներկայացրել։ Հետագայում պարզվել է, որ քննչական վարչության մոտ հինգ մետր ընդհանուր բակով նորաստեղծ զորամաս է։ Ու հիմա Գարիկ Գալեյանին մեղադրանք են առաջադրել Քր. Օրենսգրքի 327.6 հոդվածի հատկանիշներով, զորամաս կամ հատուկ պահպանվող տարած ապօրինի մուտք գործելու համար, որը նախատեսում է մինչև հինգ տարի ազատազրկում։ Դուք պատկերացնո՞ւմ եք ինչի մասին է  խոսքը»,-ասաց Վանեցյանը, ինչին հետևեցին իրավապահների հասցեին սուլոցներ ու «ամոթ» վանկարկումներ։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ որոշել են ձերբակալել նաև Մխիթարի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին։ Վայեցյանն ու այլ պատգամավորներ մի քանի ժամ այսօր անցկացրել են քննչական վարչությունում, անձնական երաշխավորություն են ներկայացրել խափանման միջոցը՝ հնարավոր կալանք չկիրառելու համար։

Ելույթից առաջ Վանեցյանին հայտնել են, որ Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց են ընտրել ստորագրություն երկրից չհեռանալու վերաբերյալ։

«Արթուր Գալեյանի մասով կարծես չեն ուզում նման որոշում ընդունել, մենք պարտադրելու ենք, որ իրենց որոշումը  փոխեն։ Երբ ես դուրս եկա քննչական վարչությունից, այնտեղ զոհված զինծառայողների մոտ հիսուն ծնող կար։ Նրանք ասացին՝ մենք բոլորս Գարիկ ենք, մենք բոլորս Արթուր ենք, պահանջելու ենք, որ նրանք ազատ արձակվեն։ Ասացին՝ Ֆրանսիայի հրապարակում փոխանցեք, որ մեզ հանկարծ մենակ չթողնեն։ Մենք որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու»,-ասաց Վանեցյանը։

Նրա խոսքին հետևեցին ծափահարություններ ու «այո» բացականչություններ։

«Հայրենիք» կուսակցության նախագահը շեշտեց՝ այս իշխանությունները չորս հազարից ավելի տղաների են զոհել, բայց մինչ այս պահը պատասխանատվության չեն ենթարկվել, մինչդեռ մեկ օրում  հերոսածին ծնողին ձերբակալելու որոշում է  կայացվել։

«Ամոթ, ամոթ, ամոթ»,-Վանեցյանի խոսքն ընհատվեց «ամոթ» վանկարկումներով։- «Մենք բոլորս իրար հետ մեր պայքարը հասցնելու ենք տրամաբանական ավարտին։ Դուք տեսնում եք, որ ամեն օր ավելի շատ մարդիկ են գալիս։ Կարևոր չէ, որ նկարում են, ասում են հազար մարդ կա, հազար հիսուն մարդ կա։ Այստեղ մարդ կա, հազար մարդու տեղ է։ Այստեղ վճռվում է հայ ժողովրդի պատմությունը, հայ ժողովուրդը եղել է, կա, մնալու է։ Մենք ապրելու ենք հզոր, ինքնիշխան, անվտանգ, Հայաստանում։  Ունենալու ենք անկախ Արցախ, լավ ապրող, արժանապատիվ ապրող քաղաքացի»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պայքարի հաղթանակը  բերելու է նոր հաղթանակներ. վերականգնելու են երկրի անվտանգությունը, մարդկանց արժանապատվությունը, նորմալ ապրելու իրավունքը։

Դիմելով հավաքվածներին՝ Վանեցյանն ասաց, պինդ են, միասնական ու մի բռունցք։

«Իրար հետ անպայման շատ կարճ ժամանակ անց ասելու ենք հաղթանակ, Արցախ, Հայաստան»,-ելույթն ամփոփեց նա։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}