Ոտքի´ հանեք մարզերի հարգարժան քաղաքացիներին․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Մայրաքաղաքները միշտ պատասխանատու են լինում մարզերի համար: Սա պատմական ճշմարտություն է:
Երևանը պայքարում է նաև Արցախի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Կոտայքի ու Արագածոտնի համար:
Պետություն ունենալը, այն ինքնիշխան, անվտանգ ու պատվարժան պահելը միշտ էլ եղել է գիտակից քաղաքացիների գործը:
Մարզերում բնակվող պատվարժան քաղաքացիներ,
Մի տրվեք Հ1-ի էժանագին քարոզչությանը: Վստահ եմ, որ դուք փայլուն գիտակցում եք մեր երկրին ու ժողովրդին հասցված աղետն ու դրա նոր վտանգները: Ոտքի´ հանեք մարզերի հարգարժան քաղաքացիներին: Օգնեք մայրաքաղաքին` կանխել Նիկոլի սկսած կապիտուլյացիայի հաջորդ ալիքը:
Ձեր բողոքի ձայնը մի պահեք ձեր մեջ: Դուրս բերեք այն փողոց, և ցույց տվեք աշխարհին, որ որպես ԱԶԳ աշխարհում թեկուզ «...մենք քիչ ենք, սակայն մեզ Հա´յ են ասում»»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա