Թուրքիայի կողմից հավանական վետոն կվտանգի սկանդինավյան երկու երկրների անվտանգությունը
Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հայտարարությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ:
Ermenihaber-ի փոխանցմամբ, արձագանքները լուսաբանվել է թուրքական լրատվական կայքերի կողմից:
Գերմանական մամուլի հրապարակումներում կարծիքներ կան առ այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վրա։
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը դիտարկելով որպես Արևմուտքին նետած մեծագույն մարտահրավեր գերմանական մամուլը նշում է, որ արևմուտքը համախմբվել է լիովին ու ցույց տվել իր միասնականությունն ու ամրությունը:
Այս համատեքստում, ըստ հրապարակումների, Թուրքիայի կողմից հավանական վետոն կվտանգի սկանդինավյան երկու երկների անվտանգությունը:
Գերմանական հեղինակավոր «Süddeutsche Zeitung» թերթի հրապարակման մեջ մասնավորապես նշված է.
«Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է աշխատել: Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով, մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան տալ Անկարայի խաղամոլին (նկատի ունի Էրդողանին-խմբ.) կամ քրդական հարցի, կամ սպառազինության, կամ էլ Թուրքիայում օրենքի գերակայության համակարգված ոչնչացման երևույթների հանդեպ աչք փակելու հաշվին: Այդպիսով Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր, սակայն Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի համար կշարունակի մնալ որպես անկայուն «խուսանավող»։
Գերմանական մամուլը Էրդողանին ներկայացրել է խաղամոլ, ով սիրում է օգուտ քաղել ճգնաժամերից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները