Թուրքիան արգելափակեց ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը
Թուրքական իշխանություններն ՆԱՏՕ-ում արգելափակել են Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին չորեքշաբթի հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության աղբյուրներին։
Ըստ աղբյուրի, չորեքշաբթի Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում էր քննարկել Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանների կողմից ներկայացված դիմումները՝ իրենց պետությունների՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ, ինչը կնշանակեր կազմակերպությանն անդամակցելու գործընթացի սկիզբը, սակայն Անկարայի դիրքորոշման պատճառով, բանակցությունները չսկսվեցին: «Թուրքական կողմը հասկացրել է, որ այս պահին չի կարող հավանություն տալ դրանց մեկնարկին»,-գրում է DPA-ն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան պահանջում է F-35 կործանիչներ ՆԱՏՕ մոտք գործելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար
- Ռուսաստանը չի համակերպվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ, հայտարարել է Ռյաբկովը
- «Ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի». Պուտինը՝ Ֆինլանդիայի նախագահին
- Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթվա կեսերին
- Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտպանում են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության որոշումը
- Ֆինլանդացի աշխարհահռչակ բրենդ միքսոլոգը վարպետության դաս է անցկացնում հայ բարմենների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան