Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի և այլ պատգամավորների նկատմամբ ակնհայտ ուժ է կիրառվել. Սաղաթելյան
«Ոստիկանությունն իրեն պահում է այլանդակ վատ, ապօրինի, անհամաչափ ուժ է կիրառում, այդ թվում նաև պատգամավորների նկատմամբ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով ժամը 08։00-ից Երևանում խաղաղ անհնազանդության ակցիաների ու քաղաքացիների նկատմամբ ոստիկանների գործողությունների մասին։
Սաղաթելյանն ասաց, որ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի և մի շարք այլ պատգամավորների նկատմամբ ակնհայտ ուժ է կիրառվել։
«Կան մի քանի հարյուր բերման ենթարկվածներ, բայց որևէ կերպ այս պայքարը չի կասցվելու, կանգ չի առնելու»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա դիմեց ոստիկանությանը. «Երեկվա պարգևավճարն արդեն ակնհայտ դարձրեց այսօրվա ձեր գործած քայլերը։ Դուք դարձել եք Նիկոլի գործիքը։ Այն քայլերը, այն, ինչ անում եք, պատասխան եք տալու հատ-հատ։ Այլևս օրենքի ու օրինականության հետ որևէ կապ ու առնչություն չունենք, ընդամենը մեկ խելագարի ապօրինի հրահանգների, որոշումների կատարող գործիք եք»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ոստիկանի դիմաց զոհվածի հայր է հայտնվում, տարեց գիտնական… չեն նայում, տապալում գցում են գետնին
- «Հայրենիք» կուսակցության անդամներին բերման են ենթարկում
- Շարժման թափը միշտ բարձրանում է, մեր ընթացքն անկասելի է. Խաչիկ Գալստյան
- Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Սաղաթելյան
- Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը
- ՀՀԿ-ական գործիչներին բերման են ենթարկում
- Կարմիր բերետավորները ուժով հեռացնում են ակցիայի մասնակցիներին
- Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
- Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
- Հանուն պարգևավճարի ձեր ձեռքերը մի՛ արյունոտեք և քրեական գործեր մի՛ շալակեք․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանությանը
- Արսեն Բաբայան. Վարչական ձերբակալվածների քանակով այսօր սահմանվել է Հայաստանի ողջ պատմության ընթացքի ռեկորդը
- Վանեցյան. Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ
- Սոս Հակոբյան. Ոստիկանությունը հերթական ապօրինի գործողությունների դիմեց
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին